Գազանջատումներ կլինեն
4/6/2025 11:59

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: