Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է

4/6/2025 12:32

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում. այս մասին 24News-ին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ավելի վաղ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում: Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: