Ղրիմի կամրջի վրա պայթյnւն է եղել

4/6/2025 14:53

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյուն է տեղի ունեցել, բայց ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեվա պայթյունը: «Կիևի ռեժիմը շարունակում է հարձակվել խաղաղ ենթակառուցվածքային օբյեկտների վրա, ռուսական կողմը ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել էր Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այս մասին հայտնել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ կառույցը գտնվում է վթարային վիճակում։