Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

5/6/2025 19:13

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։