ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարն արդեն առարկայանում է տարբեր երկրներում դղյակների տեսքով

5/6/2025 19:21

Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին։ NEWS.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։ «Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ՝ իրավական շեղվածությամբ: Դրա հետ ամեն ինչ և վաղուց պարզ է: Մոտենում է արյան և թալանի մեջ մինչև գլուխը թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու պահը, և գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու։ Իր օրոք ԱՆԻՖ-ից անհետացած 65 միլիոն դոլարը, «Հայաստան» համահայկական հիմնադամից ցնդած 100 միլիոն դոլարը, ինչպես նաև այլ ահռելի գումարներ արդեն առարկայանում են տարբեր երկրներում դղյակների տեսքով, իսկ այդ խեղկատակը շարունակում է իր հին ցնորքը կղզիների մասին: Ինքնահռչակ տգետը նույնիսկ չգիտի, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իր պես՝ համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը: Իսկ «Սիլվայի» գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին նախագահ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի»,- ասաց Բագրատ Միկոյանը։