Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

5/6/2025 21:53

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Խ.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով Ջրվեժի ամառանոցների տարածքում բախվել է գազատար խողովակներին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: