Երկրաշարժ՝ Ադրբեջանում

6/6/2025 12:29

Շամախիի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առընթեր Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։ Տեղական ժամանակով ժամը 06:40-ին, Շամախիի շրջանում գտնվող Պիրգուլու կայանից 13 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ, զգացվել են ցնցումներ։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Երեկ նույնպես Ադրբեջանում երկրաշարժ էր տեղի ունեցել: