Փաշինյանն այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է
6/6/2025 16:08
Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել. նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է,- ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է հայտարարել:
«Հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։ Եկեք փոխենք այս մոտեցումը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս, իսկապես Փաշինյանն այսօր ի վիճակի չէ օրակարգ թելադրել։ Ինչպես կարող է մի մարդ, որն ընդամենը սոցիալական հարցումներում 10-ից, լավագույն դեպքում 15 տոկոս հեղինակություն ունի, մի մարդ, ով մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պարտվել, հազարավոր զոհեր է տվել, ՀՀ-ից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակի մեջ է դրել, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ հենց բյուջեից, և այդ բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարագ թելադրի։ Ցանկացած հարց, որը Փաշինյանը բարձրացնում է, այդ հարցը, որը մենք խորանանք, կնկատենք, որ Փաշինյանն ընդամենը իրեն թելադրած օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանվում է: Նա այսօր ՀՀ-ի ամենախոցելի անձն է, նա խնդիր ունի իր իշխանությունը պահելու»,-ասել է Օսկանյանը: