Շահրամանյանին կրկին հարցաքննել են

6/6/2025 18:07

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը: Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում: Արցախի նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել: