Արգելվել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

6/6/2025 18:08

Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Նշվում է, որ 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից: Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։