Կայծակի հարվածից զինծառայող է մահացել
6/6/2025 23:01

Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։
NEWS.am–ի տեղեկություններով, Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից էր, ունի եղբայր, որն ունի հաշմանդամություն։