Մասկի հայրը Մոսկվայում է
8/6/2025 22:36

Իլոն Մասկի հայրը ժամանել է Մոսկվա և պատրաստվում է մասնակցել «Ապագայի ֆորում 2050» միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին և նվիրված կլինի, ի թիվս այլ բաների, երիտասարդ ռուսաստանցիների հայրենասիրական դաստիարակությանը և ժողովրդագրական խնդիրների լուծմանը:
Ֆորումի մեկնարկի նախօրեին Էրոլ Մասկը հարցազրույց է տվել մեկ այլ թեմայի շուրջ՝ որդու և ԱՄՆ վարչակազմի կոնֆլիկտի մասին:
«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ Մասկը քննադատել է որդուն ԱՄՆ նախագահի հետ կոնֆլիկտի համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։
«Նրանք հինգ ամիս շարունակ մեծ սթրեսի մեջ են եղել։ Թողեք շնչեն», - ասել է գործարարի հայրը։
Նա համոզված է, որ այս իրավիճակում հաղթողը ցանկացած դեպքում պետության ղեկավարն է լինելու. «Նա նախագահն է, նա ընտրվել է... Իլոնը սխալ է թույլ տվել, կարծում եմ, բայց նա հոգնած է, նա սթրեսի մեջ է»։
Էրոլ Մասկը վստահություն է հայտնել, որ կոնֆլիկտը շուտով անցյալում կմնա և կմոռացվի։