Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում

9/6/2025 09:30

Քպականները, ռեժիմի պարագլուխների մակարդակում, սպառնում են ձայնագրություններ տարածել, դրանով իրենց վրա վերցնելով դրանց պատասխանատվությունը,- քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է գրում․ «Հետաքրքիր քրեական գործերի քեյսեր են սպասվում. - ինչ ճանապարհով են ձեռք բերվել այդ ձայնագրությունները, - հատուկ ծառայություններն ինչպես են օգտագործվում իրենց համար անցանկալի անձանց հեղինակազրկելու համար, - հատուկ ծառայություններն ինչ անօրինական գործունեությամբ են զբաղված, - մարդկանց մասնավոր կյանքի գաղտնալսումներ ու գաղտնա նկարահանումների օրինականության խնդրի ուսումնասիրություններ: Հ.Գ. Սահմանադրական դատարանի շրջափակման ու դատավորներին ծեծելու գործը, ՍԴ կազմի անօրինական փոփոխության գործը, վարչապետի հրահանգով մարդկանց ասֆալտին պառկեցնելու ու նկարահանումները սոցցանցերում տարածելու գործը դեռ իրենց հերթին են սպասում: Այդ գործերն անխուսափելիորեն քննվելու են»,- գրել է նա։