Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն

9/6/2025 13:14

Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն,- փաստաբան Արսեն Բաբայանն է գրել. Ըստ նրա, իշխանության ներկայացուցիչները, քանի որ մշտապես կտրված են եղել Եկեղեցուց, պարզապես չեն պատկերացնում, որ այս դեպքում՝ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։ «Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի․․․ Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»,- գրել է նա: