Շահրամանյանը կրկին հարցաքննվել է
9/6/2025 16:43

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում:
Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով: Իրավապահները, սակայն, դեռ մանրամասներ չեն հայտնում:
Շահրամանյանին վերջին շաբաթներին վեցերորդ անգամ են հարցաքննության կանչել:
Նա հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: