Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են

10/6/2025 00:06

Արզնիի հյուրատներից մեկում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ֆելիքս Միրզոեւը համայնքապետ էր ընտրվել 2023թ. աշնանը։