Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում

10/6/2025 12:41

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով 2 ավտոմեքենան հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: