Այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է

10/6/2025 12:54

Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի: Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Սահմանադրությամբ, կառավարության և նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, Եկեղեցու վարքուկանոնից ու փոփոխություններից է խոսում: Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից. վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են, բառապաշարը կոշտացրել: Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի: Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից: Երկրորդը, հոգևոր-բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը: Նշածս երկու մակարդակների ներդաշնակ գործունեությունից պետք է բխի ոչ միայն Մայր Աթոռի, այլ հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջ մղումը»: