Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված՝ երկրից չբացակայելու արգելքը

10/6/2025 19:16

Դատարանն այսօր վերացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը` երկրից բացակայելու արգելքը, փոխարենը կկիրառվի գրավ՝ 5 մլն դրամ գումարի չափով։ Ավելի վաղ նրա փաստաբանը պնդել էր, որ այժմ, երբ գործն արդեն դատարանում է, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմք այլևս առկա չէ: