Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված

10/6/2025 19:22

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,- գրել է նա: Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: