Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում
10/6/2025 22:41

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամի կայքը:
«Ծրագիրը դասավանդվում է անգլերենով և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։
Կրթվելը նորաձև է շարժման ոգեշնչող արդյունքներից է նաև Մարինե Հակոբյանի պատմությունը, ով մասնակցել է շարժման հանդիպումներին և, ոգեշնչվելով Աննա Հակոբյանի` ինքնակրթվելու, զարգանալու կոչով, որոշել է բաց թողած ուսումը լրացնել և Հայաստանում համալսարան ընդունվել։ Նա երազում է «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ ուսանելու մասին:
«Իմ քայլը» հիմնադրամը չէր կարող անտարբեր մնալ այս ոգեշնչող ու օրինակելի պատմության հանդեպ ու սատարում է Մարինե Հակոբյանին՝ իր նպատակին հասնելու ճանապարհին: Տեսնելով նրա ձգտումն ու պատրաստակամությունը` հիմնադրամը ողջ ճանապարհի ընթացքում լինելու է Մարինեի կողքին` հոգալով ուսման բոլոր ծախսերը, աջակցելով քննությունների նախապատրաստման, ընդունելության հարցերում:
Մարինե Հակոբյանը ապրիլյան պատերազմում անմահացած Ժորա Եսայանի մայրն է»,-նշվում է կայքում: