Ճամբարակում պայթյունի զnհերի ինքնությունը հայտնի է
11/6/2025 18:59

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են՝
1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը,
1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը,
1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը,
1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը:
Փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են: