Մենք գնալու ենք մինչև վերջ

12/6/2025 14:00

Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց մինչ այս պահը՝ իմփիչմենթի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը վեց ստորագրություն: Մնացածը չգիտեմ ինչու չեն ստորագրել, իրենք թող պատասխանեն այդ հարցերին: Լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը իմփիչմենթի մասով չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ: «Մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ, ոնց ասել եմ, հիմա էլ եմ կրկնում, որ մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև վարչապետի պաշտոնակատարի վերջնական անվստահությանը հասնելը», -ասաց Համբարձումյանը: Հարցին թե, ինչպես է այդ գործընթացը պատկերացնում՝ պատասխանեց․ «2018 թվականին իրենք էլ յոթ թե ութ պատգամավոր էին։ Կլինի փողոց, կլինի պայքար, որի ժամկետները չեմ կարծում, որ հեռու են: Ես կողմ չեմ համացանցային անառողջ խոսույթին, դրա համար չեմ ուզի որակավորումներ տալ, բայց չգիտեմ ինչ փաստաթղթի տակ են ստորագրել։ Մամիջանյան Հայկը ներկայացրել, հստակ ցույց է տվել տվյալ ձևաթուղթը և պարզ է, որ դրա տակ ստորագրություններ չկան դրված, թե ինչի տակ են դրել և ոնց են ներկայացնելու՝ ճիշտ կլինի հարցենել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին»,- ասաց Համբարձումյանը: