Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են

12/6/2025 14:08

Ի դեպ, դուք խոսեցիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մասին, ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են, ես ուզում եմ հիշեցնեմ, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել և քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը, պետք է արձանագրել` ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, բա ո՞ւր է իրենց եզրակացությունը, ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, ասենք թող հանրությանը պարզաբանում տան, էլի հազար ներողություն, դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ և չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Այս մասին կառավարության նիստում ասաց Փաշինյանը: «100 միլիոն հիմնադրամից գողացել է, Արծվիկ Մինասյանը չէ՞ր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը, ո՞ւր են բա, ո՞ւր է իրենց զեկույցը, թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք, սիրուն կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել», -ասաց Փաշինյանը: Նրա խոսքով, ոչ թե կստիպեն, դե յուրե, որովհետև գիտեն, թե ինչ է տեղի ունեցել և գիտեն, որ իրենց ասածը տեղի չի ունեցել: «Եվ այս այս հայտարարություններին էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլի եմ ասում, փաստն այն է, որ կար քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուր չկա այդ հանձնաժողովից, իրենք ասում էին՝ լծակներ, այս անենք, բացահայտենք, բա ինչի՞ չեն բացահայտում, թող բացահայտեն»,- ասաց Փաշինյանը: