Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 310 մարդ
12/6/2025 21:04

Հնդկաստանի արևմուտքում Air India-ի Boeing 787 Dreamliner ինքնաթիռի կործանման հետևանքով ավելի քան 310 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է The New Indian Express-ը՝ հղում անելով Հնդկաստանի ոստիկանության աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը հաստատել է կործանված ինքնաթիռում գտնվող ավելի քան 240 մարդու մահը։ Եվս 75 մարդ զոհվել է գետնին, որտեղ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի մոտ։