Զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

13/6/2025 09:31

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին զոհվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, հայտնում են իրանական Mehr և ISNA լրատվական գործակալությունները։ Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԿՍԻՌ) հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի մահվան մասին։ Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԿՍԻՌ «Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։ Հունիսի 13-ի լույս գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների ազգ» անվանմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։ ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգի» դեմ։