Փաշինյանը մեկնել է Չեխիա

13/6/2025 09:31

Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Նա կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաեւ որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։