Անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում

13/6/2025 09:33

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով, ըստ առկա տեղեկությունների զինված ուժերի և Իսլամական հեղափոխության կորպուսի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ են զոհվել: Ըստ աղբյուրի, հիմնական թիրախներից նաև այն գիտնականներն են եղել, ովքեր մեծ դերակատարություն ունեն Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում: Տարածաշրջանը կրկին տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն, որտեղ անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում»,- գրել է նա։