ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը զոհվել է
13/6/2025 09:42

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորականներ ու քաղաքացիական անձինք զոհվել են Թեհրանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը ուրբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ գեներալ-մայոր Սալամին սպանվել է գիշերը Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում։
Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, զինված ուժերի այլ ճյուղերը և Իսլամական Ումմայի ուժերը պատրաստ են կոշտ պատասխան տալ Իսրայելի ռեժիմին։