Մահվան ելքով վրաերթ՝ Արարատում

13/6/2025 12:54

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մարգարիտ Հ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է: Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: