Մի շարք չվերթեր արտակարգ վայրէջք են կատարել «Զվարթնոց»-ում

13/6/2025 13:18

Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթերը արտակարգ վայրէջք են կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ Իրանի օդային տարածքը գիշերը ժամը 4։30-ից փակ է եղել: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն: