Եղանակ. տեղումներ կլինեն

13/6/2025 15:01

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով։