Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել
13/6/2025 15:08

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում