Իրանի նախագահը դիմել է ժողովրդին

13/6/2025 15:39

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը կարձագանքեն այնպես, որ թշնամին զղջա իր արածի համար։ «Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար»,- նշել է նախագահը ազգին ուղղված իր ուղերձում։ Փեզեշքիանը նաև կոչ է արել ժողովրդին միավորվել, վստահել իշխանություններին և ուշադրություն չդարձնել տարածվող լուրերին։