Flydubai-ն դադարեցնում է չվերթները դեպի ԱՊՀ
13/6/2025 19:19

Emirates ավիաընկերությունը՝ flydubai-ն, ժամանակավորապես դադարեցրել է չվերթները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ, Իսրայելի և Իրանի միջև առճակատման պատճառով:
«Հունիսի 13-ին և 14-ին չեղարկվել են չվերթները դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Լիբանան, Ռուսաստան, Սիրիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և համապատասխանաբար ճշգրտում ենք մեր թռիչքների ժամանակացույցը։ Կներեք մեր ուղևորներին պատճառված անհարմարության համար։ Մեր ուղևորների և անձնակազմի անվտանգությունը մնում է մեր գերակա խնդիրը»,- հայտնել է մամուլի ծառայությունը։