ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ պահպանե՛լ զգոնություն

13/6/2025 19:20

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ: էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ (+98 21 66704833, բջջային՝ +989053774966) Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը: