Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել դեպի Իսրայել

13/6/2025 23:54

Իրանի Զինված ուժերը Իսրայելի դեմ գործողություն են սկսել՝ ի պատասխան իրանական տարածքի վրա իրականացված հարվածների․ այս մասին հաղորդել է իրանական Al Alam հեռուստաալիքը։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական և օդային բազաների։ Իսրայելի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ իրանական հրթիռային հարձակման հետեւանքով հրդեհներ են առաջացել Թել Ավիվի տարածքում։ «Հրշեջները աշխատում են բարձրահարկ շենքում՝ արգելափակված մարդկանց փրկելու և հրդեհը մարելու համար, ինչպես նաև աշխատում են ավերածությունների ևս երկու վայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։