Մեղրիում ռադիացիոն ֆոնի փոփոխություն տեղի չի ունեցել

23/6/2025 19:50

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ–ն երեկ արդեն երկրորդ անգամ Մեղրիում` հարավային սահմանին, չափումներ է իրականցրել, ինչի արդյունքում արձանագրվել է, որ ռադիացիոն ֆոնի փոփոխություն տեղի չի ունեցել. ֆոնային արժեքները նորմայի սահմաններում են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Արմեն Ամիրջանյանը։ Կենտրոնի տնօրենը նշել է, որ Ագարակում տեղադրվել է ստացիոնար մոնիթորինգի կայան։