Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

23/6/2025 20:45

Բաքուն խստորեն դատապարտում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ «Այդ փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է: «Ադրբեջանցիների վերադարձի իրավունքին ԻՀԿ աջակցությունը «տարածքային պահանջ» չէ, ինչպես դա անհիմն է ներկայացնում Հայաստանը, այլ արդարության և նրանց իրավունքների վերահաստատման կոչ»,- նշված է հայտարարության մեջ: