Իրանը հրթիռակոծել է ամերիկյան ռազմաբազաները

23/6/2025 23:35

Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, հայտնում է իրանական պետական ​​հեռուստատեսությունը։ Գործողությունն ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են այն շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբը։ Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։ Կատարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Fox News-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։