Իսրայելը և Իրանը խախտել են hրադադարը

24/6/2025 16:01

Իսրայելը և Իրանը խախտել են հրադադարը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկացի առաջնորդը կողմերի միջև հրադադարի մասին հայտարարել է հունիսի 24-ի վաղ առավոտյան։ «Ես դժգոհ եմ Իսրայելից և Իրանից, բայց շատ ավելի դժգոհ եմ Իսրայելից»,-ասել է Թրամփը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հաագա մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է, և Իրանը չի կարողանա վերականգնել այն։ «Իսրայել։ Մի՛ նետեք այդ ռումբերը։ Եթե դա անեք, լուրջ խախտում կլինի», - ավելի ուշ գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։