Չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է
25/6/2025 10:00

Փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից Արսեն Բաբայանը գրում է․
«Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները: Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է և ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է...
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է...
Կներեք, որ չեմ հավատում»։