Արցախի ԱԺ պատգամավորը ձերբակալվել է

25/6/2025 12:17

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը: