Բագրատ Սրբազանի կեցավայրից իրավապահները փաթեթներով դուրս եկան
25/6/2025 12:25

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրից դուրս են եկել կապոցներով, որոնք առգրավեցին եւ տարան։
Նրանք որեւէ կերպ չպարզաբանեցին, թե ինչ փաստաթղթեր են տանում իրենց հետ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը փորձեց ԱԱԾ–ի աշխատակցի հետ բանակցություններ վարել և մուտք գործել շենք, սակայն նրան դուրս հրավիրեցին շենքից։
«Քննչական գործողություն է կատարվում ներսում, ես եկել եմ էդ քննչական գործողությանը մասնակցելու, բայց իմ մասնագիտական գործունեությունը խոչընդոտում են։ Ճշտեմ՝ ով է իմ մասնագիտական գործունեությունը խորչընդոտում, որ համապատասխան հասցեով դիմեմ իրենց վերադասին»,– ասել է նա։
Դրսում ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ իրեն ասվել է, որ կողմնակի որեւէ անձ չպետք է ներս մտնի։