Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին

25/6/2025 12:33

Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանը դուրս է եկել իր կեցավայրից: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս՝ որեւէ մեկը մոտենա Բագրատ Սրբազանին, այդ թվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Իրավիճակը լարվել է։ «Ի՞նչ հիմքով չես թողնում, օրենքն ասա։ Նիկոլն ասել ա՝ ինչ ասեմ, անելու եք, դրա համար անում ե՞ք։ Հետո ի՞նչ պատասխան եք տալու ձեր երեխեքին»,– ասել է պատգամավորը։ Բագրատ Սրբազանն ի պատասխան ասել է՝ «Արթուր, հանգստացի։ Ոչ մի բան, ոչ մի կալանք մեզ չի կարող մեր ճանապարհից դուրս բերել։ Չարիք, լավ լսիր։ Ի՞նչ էլ սարքելու լինես, ինչ էլ ուզում ես անես, քեզ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգանք»։ Դա ասելուց հետո նա նստել է մեքենան եւ նրան տարել են։ Դրանից հետո վիճակը լարվել է, քաշքշոց է սկսվել։