Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկվածներին

25/6/2025 13:58

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարանում, կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք, որոնց թվում է նաև Բագրատ Սրբազանը։ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց։ «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով այսօր վաղ առավոտից ՀՀ ողջ տարածքում իրավապահների կողմից տասնյակ քաղաքացիների բնականարաններում իրականացվող խուզարկությունները, անձանց բերման ենթարկելու և ձերբակալելու գործընթացները, Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ գործող փաստաբանական թիմն իր աջակցությունն է հայտնում բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Համակարգողներ՝ Լուսինե Մարտիրոսյան, հեռ. 094 55 70 30 Միհրան Պողոսյան, հեռ. 091 25 02 50»,- ասվում է հաղորդագրությունում։