Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի ստորագրում. Պեսկով

25/6/2025 14:08

Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը (խաղաղության պայմանագրի ստորագրումը) կավարտվի»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար: «Մեր կողմից մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի նպաստենք այդ գործընթացին»,- հավելել Է Պեսկովը: