Չեղարկվել են Աբու Դաբի-Երևան չվերթերը

25/6/2025 14:10

Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան: «Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն: Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը»,- ասված է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում: