Շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել

25/6/2025 15:52

Երեկ՝ հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով տանիքից նետվել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։