Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել
25/6/2025 16:42

Բագրատ Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչություն, զանգվածային անկարգություն հոդվածներով: Կալանավորելու միջնորդություն է ներկայացված, շուտով կտանեն դատարան:
Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել է նրա փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօր խուզարկություններ էին իրականացվել նրա կեցավայրում, որից հետո նա բերման էր ենթարկվել: